Հունիսյան բաց ճամբարի հրավեր


Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում 2022թ. մայիսի 30-ից սկսվող երևանյան ուսումնական ճամբարները «Սեբաստացիներ» հիմնադրամի աջակցությամբ բաց են Վայոց ձորի գյուղական փոքրաքանակ դպրոցների 4-8-րդ դասարանցիների, ուսուցիչների համար։

Ես՝ որպես երեք Սեբաստացիների մայրիկ, սիրով կհյուրընկալեմ իմ ընտանիքում Վայոց ձորից եկած մեր ընկերներին։ Եվ շատ կուզենամ, որ մեր ընկերությունն ու բարեկամությունը շարունակություն ունենա հուլիս- օգոստոսյան գյուղական ճամբարներում։