Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար. օր առաջին

Այսօր ճամբարի առաջին օրն էր։Անհատական երթուղիներով եկանք դպրոց, մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին ու ամեն մեկս անցանք մեր գործին։ Մի մասը սկսեցին կարգի բերել, մաքրել դասասենյակները, մի խումբը զբաղվեց միջանցքների բույսերի խնամքով, ներկեցինք լվացարանների դիմացի պատերը, դասավանդողների մի խումբ էլ աշխատեց հանրային աուդիտ նախագծի քննարկման շուրջ։Շատ լավ ու արդյունավետ օր ունեցանք։

Մանկավարժական գարնանային բաց ճամբար.աշխատակարգ.մարտի 21-25

Մարտի 21

9:00-12:00-հեծանիվների պատի ներկում, ձևավորում,հեծանիվների խնամք, մաքրում։

Պատասխանատուներ՝ Մարիամ Մարտիրոսյան, Աննա Թամրազյան, Սյուզաննա Դանիելյան

12:00-12:30-ընդմիջում

12:30-13:15-մարզական ակումբ

13:20-14:00-դպրոցի զարգացման ծրագրի քննարկում

14:00-ից բլոգային աշխատանքներ, օրվա լուսաբանում

Մարտի 22

9:00-12:00-մարզական գույքի դարակների դասավորում, մաքրում, հեծանիվների խնամք

Պատասխանատուներ՝Սյուզաննա Դանիելյան, Աննա Թամրազյան

12:00-12:30-ընդմիջում

12:30-13:15-մարզական ակումբ՝ հեծանվավարություն

Մարզիչ՝Հրայր Հովհաննիսյան

13:20-14:00-դպրոցի զարգացման ծրագրի քննարկում

Մարտի 23

09:00-12:00-հեծանիվների խնամք, մաքրում, պարտեզապուրակային աշխատանքներ

Պատասխանատուներ՝Նաիրուհի Համբարձումյան, Սյուզաննա Դանիելյան, Աննա Թամրազյան

12:00-12:30-ընդմիջում

12:30-13:15-

13:20-14:00-դպրոցի զարգացման ծրագրի քննարկում

Մարտի 24

9:00-12:00-բակային աշխատանքներ

12:00-12:30-ընդմիջում

12:30-13:15-մարզական ակումբ՝ մարմնամարզություն

Մարզիչ՝Ռոզա Գսպոյան

13:20-14:00-մասնախմբերով քննարկումներ

Մարտի 25

«Ուսումնական գարուն» նախագիծ. մարտի 21-25

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի նպատակն է՝ արձակուրդային օրերի պայմաններում չկորցնել ֆիզիկական ակտիվությունը և ստեղծել համապատասխան միջավայր և գործիքներ մարզվելու համար։

Նախագծի տևողությունը՝ մարտի 21-25

Սիրելի սովորողներ, տան պայմաններում հնարում և պատրաստում ենք որևէ մարզական գույք, այդ գույքով կատարում վարժություններ(1-2 հատ) և տեսանկարահանում։

Նկարահանում ենք մեր առավոտյան մարզումները, հեծանվավարությունը, տեսանյութում պատմում մեր մարզական նախասիրությունների և սիրելի սպորտաձևերի մասին:

Կամավոր ատեստավորում.դիտարկում

Կարծում եմ, լավ է, որ ուսուցչի աշխատավարձը բարձրանա։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ այդ «բարձրանալը» հետապնդում է որոշակի նախապայմաններ։Կարծում եմ, որ այս նախապայմանները կրում են զուտ ձևական բնույթ։Ատեստավորումը չի կարող ամբողջովին բացահայտել ուսուցչի որակական հատկանիշները, այնինչ ուսուցիչը պետք է օժտված լինի մի շարք հատկանիշներով, ինչպիսիք են՝ աշխատասիրություն, կարգապահություն, ստեղծագործելու ունակություն, նորը ստեղծելու կարողություն։

Ճամփորդություն. Գրքի տոնը «Էդիտ Պրինտ» հրատարակչությունում

Մասնակիցներ՝ Հարավայի դպրոցի 3.1 դասարանի սովորողներ

Պատասխանատու ՝ Գոհար Սմբատյան

Օգնական՝ Սյուզաննա Դանիելյան

Ժամկետը՝ մարտի 10, ժամը՝ 12:00-15:00

Վայրը՝ ք․ Երևան, Դավիթ Մալյանի փողոց՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն:

Երթուղի՝ Արգավանդ-Իսակովի պողոտա-Մաշտոցի պողոտա- Դավիթ Մալյանի փ.:

Նպատակը՝ Կարդում ենք Թումանյան նախագծի, Գրքի տոնի (գիրք նվիրելու մեկամսյակին նվիրված) շրջանակում օրն անցկացնել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում, ուսումնասիրել գրքերը, ծանոթանալ հրատարակչության գործունեությանը, մասնակցել հրատարակչության կողմից բանաստեղծ Հ. Թումանյանին նվիրված ուսումնական ծրագրին։

Ծրագիրն իր մեջ ներառում է հեքիաթի ընթերցում, քննարկում, վիկտորինա, հրատարակչության կողմից ստեղծված մուլտֆիլմի դիտում-քննարկում։

Ուսումնական քայլք դեպի Կասկադ։ Կասկադում, հարակից այգում կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, թումանյանական ընթերցումներ։

Խնդիրները՝

  • ուսումնական ճամփորդության կանոնների վերհիշում, ճամփորդական պայուսակի պատրաստում
  • ուսումնական քայլքի, ճանապարհային կանոնների վերհիշում, պահպանում
  • խմբային , կազմակերպված քայլքի իրականացում
  • ուսումնասիրում, դիտարկելու կարողության ձևավորում

Անհրաժեշտ իրեր,  ուսումնական նյութեր

  • ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս
  • ճամփորդական ուսապարկ, անձրևանոց,
  • ջուր

Եղանակը՝ ըստ foreca.com-ի

Մեքենա՝(մակնիշ ) Sprinter, Mersedes 36 VS 747

Նստատեղ՝ 22

Վարորդ՝ Արարատ Դալլաքյան

Նախագծի նկարագրությունը՝ Հարավային դպրոցից ուղևորվում ենք Մաշտոցի պողոտա, քայլքով տեղանքը ուսումնասիրելով գնում ենք «Էդիթ Պրինտ» հրատարկչություն։ Ուսումնասիրում ենք գրքերը, ծանոթանում գործունեությանը, օգտվում առաջարկվող ուսումնական փաթեթից։ Քայլքով հասնում ենք Կասկադ, տեղում կատարում կոմիտասյան երգերի ֆլեշմոբ՝ «Կաքավիկ», «Ա՛յ, Արևը, արևը», «Լորիկ» , կարդում ենք Թումանյան՝ «Կանաչ ախպեր», «Մարտ», «Շունն ու կատուն» հատված:

Նախապատրաստական աշխատանքներ՝ Սովորողները տեղեկություն կգտնեն «Էդիթ Պրինտ» հրատարակչության մասին, կհրապարակեն բլոգներում։

Մասնակիցներ՝

1.Հովհաննիսյան Ֆլորա
2.Հովհաննիսյան Եվա
3.Խաչատրյան Րաֆֆի
4.Թադևոսյան Վաղարշակ
5.Գաբոյան Տրդատ
6.Ղազարյան Նարեկ
7.Կարապետյան Արսեն
8.Մաթևոսյան Միլլա
9.Մարտիրոսյան Կատրինա
10.Ավագյան Ագապե
11.Վարդանյան Ալեն
12.Վիրաբյան Մարինա
13.Սահակյան Շաքե
14.Գրիգորյան Նոյ
15.Միրզոյան Վիկտորյա
16.Ղարիբյան Վահագն
17.Հակոբյան Միքայել
18.Մալխասյան Միքայել
19.Նալբանդյան Էդուարդ
20.Ստեփանյան Էդուարդ
21.Գրիգորյան Ժասմին
22. Բարսեղյան Մարիա

Ամփոփում՝

Աշխատակարգ.մարտի 7-11

Ընթացիկ ամենօրյա աշխատանքներ՝

📌 Հեծանիվների սպասարկում, դասավորում

📌 Լողի ուսումնական պարապմունքների ուղեկցում

📌 Բակային աշխատանքներ


Երկուշաբթի 07.03

09:00-17:00- Համաժողովի մասնակցություն — Ակտիվ Ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ

Չորեքշաբթի 09.03

09։00-09։20- Ընդհանուր պարապմունք
10։00-14։00- Լողի պարապմունքների ուղեկցում

Հինգշաբթի 10.03

09։00-09։20- Ընդհանուր պարապմունք
09։20-10։05- Հեծանվավարություն, 2․3 դասարան
10։10-13։30- Լողի պարապմունքների ուղեկցում
13։35-14։20- Եռամարտի պարապմունք, 5-րդ դասարան
14։20-15։00- Էլեկտրոնային մատենավարություն

Ուրբաթ 11.03

09։00-09։20- Ընդհանուր պարապմունք
09։20-10։05- Հեծանվավարություն.5-6 տարեկաններ
10։05-10։30- Բակի մաքրում
10։30-14։00- Լողի պարապմունքների ուղեկցում
14։00-15։00- Հեծանիվների խնամք, դասավորում
15։00-16։15- Մեդիաուրբաթ